▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանին կառավարությունը բնակարան նվիրեց, իսկ ինքնաթիռը….


Կառավարության մարտի 29-ի նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնաթողությունից հետո բնակարան նվիրելու հարցը։

Ըստ որոշման նախագծի` ՀՀ նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, կառավարության աշխատակազմի ղեկավարին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին հանձնարարվում է ապահովել Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված մնացյալ երաշխիքների տրամադրումը։

Որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 9-ից, երբ ավարտվում են Սարգսյանի նախագահական լիազորությունները։

Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ նոր նախագահը զրկվեց ծառայողական ինքնաթիռից։

Կառավարությունն այսօր որոշեց ՀՀ նախագահին սպասարկող ինքնաթիռը հետ կվերցնել նախագահականից ու տեղափոխել կառավարության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հաշվեկշիռ։

Նշենք, որ ՀՀ նախագահից վարչապետին անցնող ինքնաթիռը «Էյրբաս Ա-319» մակնիշի է, արտադրված 1998թ-ին, արժեքը 17,5 մլն դրամ է։

Կառավարությունում քննարկված այլ հարցեր՝ ստորև տեսանյութերում

 

 

 

 

 

 

 

Կարդացեք նաև`Թերությունների դեպքում կկիրառվեն պատասխանատվության միջոցներ. վարչապետի հանձնարարականը

 


Կառավարության մարտի 29-ի նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնաթողությունից հետո բնակարան նվիրելու հարցը։
Ըստ որոշման նախագծի` ՀՀ նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, կառավարության աշխատակազմի ղեկավարին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին հանձնարարվում է ապահովել Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված մնացյալ երաշխիքների տրամադրումը։
Որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 9-ից, երբ ավարտվում են Սարգսյանի նախագահական լիազորությունները։
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին