▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանն առաջադրվեց

Ապրիլի 11-ին, Բյուզանդի 1/3 հասցեում տեղի ունեցավ ՀՀԿ ենտրոնի տարածքային կազմակերպության <<Սայաթ-Նովա>> շրջանային կազմակերպության <<Սայաթ-Նովա>> 2 սկզբնական կազմակերպության ժողովը:

Կազմակերպության 99 անդամներից մասնակցում էին 96-ը:

Ժողովը վարում էր  <<Սայաթ-Նովա>> 2 սկզբնական կազմակերպության ղեկավար Արա Սադոյանը,  օրակարգում եղել է ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը: Ժողովին մասնակցում էր ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը:

Սկզբնական կազմակերպության ժողովը միաձայն ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին ընտրեց ՀՀԿ 15-րդ հերթական համագումարի պատվիրակ:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և պատասխանեց ժողովի մասնակիցների  հետաքրքրող հարցերին:

 

Այս մասին տեղեկացնում են ՀՀԿ գրասենյակից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին