Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնցով Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականներ Գագիկ Գևորգյանը, Մաթևոս (տեր Մեսրոպ քահանա) Արամյանը և Ֆելիքս Փիրումյանն ազատվել են պաշտոնից։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Հրամանագրերից մեկում ասվում է. «Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ Գագիկ Գևորգյանին ազատել Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից»։
Մեկ այլ հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ Մաթևոս (տեր Մեսրոպ քահանա) Արամյանին ազատել Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից»։
Նախագահի հաջորդ հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ Ֆելիքս Փիրումյանին ազատել Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից»:
Սերժ Սարգսյանն աշխատանքից ազատել է տեր Մեսրոպ քահանա Արամյանին և ևս 2 խորհրդականի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet