Կարող ենք ընդունել, կամ՝ ոչ, գործող նախագահի քաղաքականությունը, կարող ենք լինել նրա համակիրը կամ ընդդիմախոսը, սակայն մի հանգամանք կա, որն, ըստ իս, Սերժ Սարգսյանին՝ դրական առումով, տարբերում է իր նախորդներից:
Դա ընդդիմության նկատմամբ վերաբերմունքն է:
Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդիմությանը ծաղրում էր, երբ նույնիսկ տասնակ հազարավոր մարդիկ հավաքվում էին նրա նստավայրի մոտ՝ պահանջելով նախագահի հրաժարականը: Շատերը կհիշեն նրա ու Արշակ Սադոյանի հայտնի երկխոսությունը, կարծեմ՝ 1992թ-ին:
Ռոբերտ Քոչարյանը նախընտրում էր ընդդիմության հետ խոսել մահակների ու բանտի լեզվով:
Չէի ասի, թե մեզանում այսօր ընդդիմության ինստիտուտը լիաժեքորեն գնահատված, արժևորված է, սակայն ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է օպոնենտների հետ հարաբերությունները կառուցել անտագոնիստական դաշտից դուրս՝ շատ ավելի հանդուրժողական մթնոլորտում:
«Ես համզված եմ, որ ընդդիմությունը ցանականում է համագործակցել, որ միասին կարողանանք լուծել մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները: Ես արդեն հորդորել եմ իմ կուսակից ընկերներին, Կառավարությանը՝ ուշադրությամբ ուսումնասիրել ու կատարել հետևյալ գործողությունները՝ այն հարցերը, որոնք ներառված են մեր ծրագրերում՝ իմ նախընտրական ծրագրում կամ Կառավարության արդեն հաստատված ծրագրում, ապա պետք է արագ առաջ տանել, բացատրել մեր ընդդիմադիրներին, թե այս ուղղություններում մինչև ուր ենք շարժվելու: Երկրորդ՝ այն հարցերը, որոնք առնչություն ունեն սահմանադրական բարեփոխումների հետ, պետք է քննարկվեն հեղինակների հետ և գան ընդհանուր հայտարարի»,-քառյակի կողմից ներկայացված 12 կետանոց պահանջներին այսպես է արձագանքել Սերժ Սարգսյանը «Հանրային» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարին ժաներ առաջ տված հարցազրույցում:
Կրկնում եմ՝ ասվածը չի ենթադրում, որ մեզանում առկա են իշխանություն-ընդդիմություն ինստիտուցիոնալ հարաբերություններ, սակայն դրա միտումները կան:
Մնում է իշխանությունը գիտակացի, որ ՙմեծամասնություն՚ կատեգորիան, առաջին հերթին, որակ է, հետո նոր՝ մեխանիկորեն սեղմվող կոճակներ, իսկ ընդդիմությունը՝ ՙփոքրամասնություն՚ կատեգորիան չշփոթի չարության ու անտագոնիզմի հետ:
Սերժ Սարգսյանն իր նախորդներից հանդուրժող է
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet