▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիգարե՞տ, թե՞ այլընտրանք․ ազդեցությունը օդի որակի վրա՝ ուկրաինական գիտական կենտրոնի հետազոտությունը

Ուկրաինայի առողջապահության նախարարությանը կից Մեդվեդի անվան գիտական կենտրոնի հետազոտության արդյունքում ակնհայտ է, որ ծխախոտի տաքացման համակարգը օդի որակի վրա էականորեն չի ազդում՝ ի տարբերություն սիգարետի, որի դեպքում արձանագրվել է օդի անվտանգությունը նկարագրող գրեթե բոլոր ցուցանիշների զգալի աճ։

Ծխողներն էլ ունեն իրավունքներ։ Ու հակածխախոտային ցանկացած նախագիծ պետք է թիրախավորի ոչ թե ծխողին, այլ սիգարետը։ Միևնույն ժամանակ, չի կարելի մոռանալ երկրորդային ծխի մասին․ մի գործոն, որը վնասում է ոչ թե ծխողին, այլ շրջապատի մարդկանց, ու կարող է հիվանդությունների առաջացման, անգամ մահվան պատճառ դառնալ։ Վաղուց արդեն հայտնի է, որ ծխելու հետ կապված հիվանդություններն առաջանում են ոչ թե նիկոտինից, այլ սիգարետի ծխից։ Հետևաբար, ստանալով նիկոտինը, սիգարետ ծխողը կարող է վնասել իր շրջապատում գտնվող չծխողներին։

Ժամանակակից գիտությունը լուծում է այս խնդիրը՝ սահմանելով ոսկե միջին նիկոտին սպառողների ու շրջապատի մարդկանց համար։ Շուկայում հայտնվել են նորարարական սարքեր, որոնք, ըստ արտադրողների, երկրորդային ծխի աղբյուր չեն ու, հետևաբար, չեն վնասում շրջապատին։

Այս վարկածը հաստատելու կամ հերքելու նպատակով Ուկրաինայի առողջապահության նախարարությանը կից ակադեմիկոս Լ. Ի.Մեդվեդի անվան Կանխարգելիչ թունաբանության, սննդի և քիմիական անվտանգության գիտական կենտրոնը հետազոտություն է անցկացրել, որի շրջանակներում համեմատվել են սիգարետի ծուխն ու ծխախոտի տաքացման համակարգի գոլորշին՝ փակ տարածքում օդի վրա գործած ազդեցության տեսանկյունից։

80 կամավորների ներգրավմամբ իրականացվել է հիգիենիկ-թունաբանական փորձ։ Ինչպես նշեցինք, սիգարետն ու ծխախոտի տաքացման համակարգերը համեմատվել են օդի որակի վրա քանակական ու որակական ազդեցության տեսանկյունից։

Թունաբանական և հիգիենիկ բնութագիրը տալու նպատակով սենյակային օդի բաղադրության մեջ ուսումնասիրվել է ածխածնի երկօքսիդի, ֆորմալդեհիդի, նիկոտինի, բենզոպիրենի և ամոնիակի  առկայությունը։

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն սենյակում, որտեղ սիգարետ են ծխել, արձանագրվել է օդի անվտանգությունը նկարագրող և հետազոտության շրջանակներում ուսումնասիրվող գրեթե բոլոր ցուցանիշների զգալի աճ։ Այսպես, ածխածնի մոնօքսիդի մակարդակը գրեթե 10 անգամ, ֆորմալդեհիդի մակարդակը՝ 3 անգամ, բենզոպիրենի ու նիկոտինի մակարդակները՝ գրեթե 2 անգամ գերազանցում են թույլատրելի կոնցենտրացիան։ Հակառակ սրան, փակ տարածքում ծխախոտի տաքացման համակարգ օգտագործելիս արտազատվում է հետազոտվող նյութերի չնչին մակարդակ․ ցուցանիշներից և ոչ մեկը չի գերազանցել մթնոլորտային օդի առավելագույն թույլատրելի կոնցենտրացիան։

Հետազոտությունն անցկացնելուց հետո Մեդվեդի անվան կենտրոնի գիտնականները եզրակացրել են, որ ծխախոտի տաքացման համակարգի օգտագործումը սիգարետի համեմատ ավելի քիչ ռիսկային է օգտատերերի ու շրջապատի մարդկանց համար։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին