▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շիրակի մարզում 13-ամյա տղա է կայծակնահարվել

tsayg.am-ը գրում է. Օգոստոսի 5-ին Շիրակի մարզի Հովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող արոտավայրում հայտնաբերվել է նույն գյուղի բնակիչ 2003թ. ծնված Ռոբերտ Համլետի Ավագյանի կայծակնահարված դին: 

Ինչպես տեղեկացրել է Հովիտի գյուղապետ Ավետիք Սերոպյանը մեր աշխատակցի հետ հեռախոսազրույցի ժամանակ, դեպքի օրը Ռոբերտ Ավագյանը ոչխարների հոտը տարել է հեռագնա արոտավայրում արածեցնելու: Դեպքը տեղի է ունեցել ժամը 17:15-ի սահմաններում գյուղ վերադառնալու ճանապարհին:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին