▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրելի՛ անտարբերներ, եթե համաձայն եք մեր հիմնը լինի ջուջալարը, շարունակեք մնալ անտարբեր. Ամալյան

Աստված տվողին ա տալիս, տո Նիկոլ, տուր հա տո՛ւր...Հող ու հայրենիքա է՞լի, հո լափաման չի՞. այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Դավիթ Ամալյանը, ում որդին՝ Վարդան Ամալյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում:

«Ես քո ջոմարդ տերը․․․ Էն հայհոյատուգանքի չափն ինչքա՞ն էր...

Չնայած դրա` (Նիկոլի) տերը հիմա անտարբերներն են, որոնց մեջ, ցավոք, ընկերներ ունեմ, որոնք, ցավոք, դա արդարացնում են իրենց` քաղաքականությամբ չզբաղվելու ցանկությամբ։ Ձեր կարծիքով, մեր` քաղաքականությամբ զբաղվելու համար աչքներս ջուր էր կտրե՞լ, կամ՝ Սրբազանի, էլ էս խեղճ իշխանիկուլյաներն ի՞նչ անեն, որ դուք էլ համոզվեք իրենց ոչ թե ռուսամետ կամ արևմտամետ, այլ հենց ադրբեջանամետ, հլը «մետ» չէ, է՞, ադրբեջանաջան լինելու մեջ...

Սիրելի անտարբերնե՛ր, եթե համաձայն եք մեր հիմնը լինի ջուջալարը՝ հայտնի գործը, շարունակեք մնալ անտարբեր, լսեք համերգներ, որտեղ հայտնի ջազմեններն ադրբեջանական գործեր կկատարեն, ջազլամիշ եղեք... հմի էտտտտա...

Մեկա ազգը ձեզ կփրկի, ժողովո՛ւրդ ջան... »,-գրել է նա։

Դիտեք նաև՝

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին