▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկանդալ․ նախարարին հանձնարարվել է դատարկել ծերանոցի շենքը, որ շտապ վաճառեն

Երեկ ուշ գիշերին Կառավարությունում հերթական աբսուրդային  որոշումն է կայացվել՝ առայժմ բանավոր մակարդակովհապճեպ դատարկել Երևանի Նորքի ծերատունը, ծերերին անաղմուկ տեղափոխել այլ վայր, կրճատել աշխատողներին, որ շտապ պետգույքը վաճառքի հանվի:

Այս մասին գրում է Yerevan.Today- ը  ու մանրամասնում․  «Ենթադրվում է՝ այս աննորմալ ցանկությունների էմոցիաները պայթել են  հենց վարչապետի կաբինետում: Կայքին հայտնի դարձած տվյալներով՝ Վարչապետի ապարատից երեկ ուշ երեկոյան զանգ է հնչել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, մոտավորապես այսպիսի հանձնարարականով՝ «Ունեք տասը օր ժամանակ՝ դատարկում եք Նորքի ծերանոցի շենքը, ինչ գնով ուզում է լինի։ Տասը օր ժամանակ ունեք, արագ նախագիծ սարքեք-բերեք կառավարությունոր միավորման տակ անցկացնենք-գնա։ Էդ շենքը պիտի վաճառքի հանվի, գույքը օտարում ենք, ժամանակ չունենք»:

Կառավարական կուլիսներից այն կողմ քննարկված պետական շենքեր ծախելու ու թալանի  ևս մի քանի սցենարներ են հայտնի դարձել կայքին։ Բայց այս մեկն առավել ուշագրավ է նրանով, որ կառավարական շենքում գիշերային էմոցիոնալ պոռթկումներից Նորքի շենքին  վերաբերելիք մասը առավոտյան հրահանգ է դարձել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար:

Այսօր առավոտյան, մեր տեղեկությամբ, սոցապ նախարար Մեսրոպ Առաքելյանը լույսը չբացված՝ իր մոտ է կանչել տեղակալ Տաթև Ստեփանյանին և հանձնարարել է մի քանի ժամում Նորքի տուն-ինտերնատը դատարկելու նախագիծ պատրաստել, որպեսզի երեկոյան ինքը դա տանի կառավարության շենք:

Ինչո՞ւ, ինչպե՞սՓոխնախարարի տարակուսած հարցադրումները մնացել են անպատասխան, փոխարենը նախարարը ֆինանսիստին հատուկ ճկունությամբ՝ որոշ հուշումներ է արել Նորքի ծերատունը դատարկելու իմիտացիոն մոտիվացիաների մասին։ «Նորքի տուն-ինտերնատի լուծարումը պետք է  մոտիվացնել այսպես, որ իբր միավորում ենք թիվ 1 տուն-ինտերնատին՝  հանուն ծախսերի կրճատման։ Արդյունքում, մեկ շենքում 200+200 տարեցների խնամքով մեկ վարչական կոլեկտիվ կզբաղվի՝ միևնույն շենքում»: Մոտավորապես այսպես են պայմանավորվել ձևակերպել Նոքի տուն-ինտերնատը ցրելու ելքերը:

Կառավարությունից իջած հրահանգով՝  այսօր  մինչև ժամը 18.00-ն նախագիծը  պիտի հասցներ դառնալ պետական փաստաթուղթ՝ ծերանոցի երկու մասնաշենքով գույքը անպիտան համարելու և տարածքը օտարելու հիմքերի համար:

Ընդգծենք, ծերատները միավորելու և գույք օտարելու պլաններ չի եղել նախկինում, դրա պատճառները չկան ո՛չ հիմա և ո՛չ էլ նախկին իշխանության օրոք: Հակառակը, երկու տարբեր՝  200 հոգանոց ծերատների միավորումը փաստացի խախտում է նորմատիվ ակտերով ծերանոցի  համար սահմանված չափորոշիչները, ավելին՝ թիրախային խմբի համար գերկենտրոնացում է սա ենթադրում, ինչը դեմ է ոլորտի վարած քաղաքականությանը:

Եվ սա այն դեպքում, երբ նախկին իշխանություները և այսօրվա գործողը այս ոլորտի քաղաքականությունը պատկերացնում էր բացառապես բեռնաթափման ծրագրով, մինչդեռ լրիվ հակառակն են անում այսօր:

Ինչո՞ւՊատասխանը պարզ է՝ ալան-թալան վարչական ռեսուրսների հաշվին:

Չի բացառվում, որ դրսում ընդիմադիրների ճնշումների սպառնալիքների տակ կառավարության ներսում ալան-թալանի վերջին շանսերից են օգտվում՝ ինչ-որ իշխանավորի բիզնես ախորժակը բավարարելու համար:

Փաստն այն է, որ Նորքի տուն-ինտերնատի պետգույքը ծախելու գաղափարը լրիվ նոր՝ իրադրային որոշում է՝ ոտքի վրա, առանց դրա պատճառների հիմնավորման և առանց նախնական ընթացակարգերի ապահովման: Նշենք, որ ծերատան շենքի օտարումը ընթացակարգի համաձայն՝ նախատեսած չէր այս տարվա օտարման ենթակա գույքի ցանկում, մենք այդ անունը չգտանք կառավարության որոշումներում:

Ընդգծենք, Նորքի տուն-ինտերնատը 200 անօթևան և անօգնական ծերերի կացարանն է, միշտ և բոլոր ժամանակներում այն համարվել է լավագույն ծերատներից մեկը՝ ոչ միայն ներսի բարելավված պայմանների հաշվին, նաև գտնվելու վայրի պատճառով:

Նորքի ծերատան առավելությունների առաջնայինը եղել է Նորքի բարձունքում գտնվելու գործոնը, այստեղ օդը մաքուր է, շենքը բավականին լայն, ընդգրկուն մակերեսով կանաչ գոտի ունի և երկու մասնաշենք՝ 4000 քմ օգտագործման մակերեսով: Այս վայրը դեռ խորհրրդային տարիներին, ոլորտի հնաբնակների խոսքով, հատուկ էր ընտրվել, որպեսզի ծերերը մայրաքաղաքի բարձր դիրքում հարմարավետ կացարան ունենան, մաքուր օդկանաչներով կղզյակ՝ Երևանի գրեթե կենտրոնում: Իսկ թիվ 1 տունինտերնատը գտնվում է՝ երևանամերձ գոտում՝ Հաղթանակ գյուղում և ունի 200 շահառու և 40 սպասարկող անձնակազմ»:

Նյութի հեղինակ՝ Սյուզի Բադոյան

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին