▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկեսուրն աթոռով հարվածել է հարսին

 

«Փաստինֆո»Ընտանեկան բռնության հերթական գործն ուղարկվել է դատարան. այս անգամ 60-ամյա սկեսուրը աթոռով հարվածել է հարսին:
Ըստ մեղադրանքի՝ Ռ.Գրիգորյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է հարսի՝ Արմինեի հետ և աթոռը բարձրացնելով հարվածել է վերջինիս ձեռքին:
Դատաբժշկական փորձաքննությամբ՝ տուժողի առողջությանը պատճառվել է ձախ նախաբազկի ստորին երրորդականի առաջային մակերեսի արյունազեղման ձևով, թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Ռ.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Աթոռը ճանաչվել է իրեղեն ապացույց:
- See more at: http://pastinfo.am/hy/node/56310#sthash.PuxYKSQr.dpuf

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ ընտանեկան բռնության հերթական գործն ուղարկվել է դատարան. այս անգամ 60-ամյա սկեսուրը աթոռով հարվածել է հարսին:

Ըստ մեղադրանքի՝ Ռ.Գրիգորյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է հարսի՝ Արմինեի հետ և աթոռը բարձրացնելով հարվածել է վերջինիս ձեռքին:

Դատաբժշկական փորձաքննությամբ՝ տուժողի առողջությանը պատճառվել է ձախ նախաբազկի ստորին երրորդականի առաջային մակերեսի արյունազեղման ձևով, թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Ռ.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Աթոռը ճանաչվել է իրեղեն ապացույց:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին