1in.am-ը գրում է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ընթանում է մի ընտանիքի երեք անդամների՝ սկեսրայրի, սկեսուրի ու հարսի՝ Նիկոլայի, Սոֆյայի ու Սոնյայի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ այս ընտանիքում 2014 թվականի նոյեմբերի 14-ին, ժամը 14-ի սահմաններում այնպիսի վիճաբանություն է ծավալվել, որ սկեսրայրն ու սկեսուրը՝ մի կողմից, իսկ հարսը՝ մյուս կողմից, կենցաղային տարբեր իրերով կռիվ են տվել ու միմյանց հասցրել վնասվածքներ: 65-ամյա Նիկոլայը իր որդու կնոջ՝ Սոնյայի գլխին խփել է ապակե շշով՝ հարսի ճակատի սալջարդ վերքի ձևով նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: 61-ամյա սկեսուր Սոֆյան իր հարս Սոնյային ապտակել է ու վառարանի մետաղե տաք կրակխառնիչով երկու անգամ հարվածել նրա դաստակին՝ նախաբազկի մակերեսային այրվածքի ձևով պատճառելով թեթև վնասվածքի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ: Սոֆյային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով: 35-ամյա հարս Սոնյան սկեսուր Սոֆյայից «հետ չի մնացել», և հարսին նույն հոդվածով է մեղադրանք առաջադրվել, որովհետև, ըստ մեղադրանքի, հարսը «անպատասխան» չի թողել սկեսրայր Նիկոլայի շշային հարվածն իր ճակատին ու փոխադարձաբար նրա բերանին հարվածել է… երկաթե թեյնիկով՝ Նիկոլային ստորին շրթունքի փափուկ հյուսվածքների սալջարդ, կզակի արյունազեղում պատճառելով: Իրեղեն ապացույց են ճանաչվել, փաթեթավորվել ու առգրավվել արդեն հովացած կրակխառնիչը և երկաթե թեյնիկը: Ամբաստանյալների խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:
Նիկոլային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով:
Սկեսրայրը՝ շշով հարսի ճակատին, սկեսուրը՝ կրակխառնիչով դաստակին, հարսը՝ սկեսրոջ բերանին․ Կենցաղային պատերազմ Կոտայքի մարզում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet