▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկյուտարի հայկական դպրոցի պատին ռասիստական գրություն են թողել

Թուրքիայում ուսումնական տարվա առաջին օրը Սկյուտարում գտնվող Գալֆայան հայկական նախակրթարարանի պարտեզի պատին ռասիստական գրություն է հայտնվել: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կենտրոնական գործադիր խորհրդի և հայկական «Նոր զարթոնք» կազմակերպության անդամ Մուրադ Մըհչըն «Twitter»-ի միկրոբլոգում տարածել է լուսանկար, որտեղ երևում է դպրոցի պարտեզի պատին գրված «Կեցցե՛, թուրքական ցեղը» արտահայտությունը: Թուրքական «Diken» լրատվական կայքը հայտնում է, որ վերջին շրջանում հայկական դպրոցների վրա հարձակումներն աճել են: Աղբյուրը նաև հիշեցնում է, որ այս տարվա մեջ Գալֆայան դպրոցի վրա սա երկրորդ հարձակումն էր: Առաջինը տեղի էր ունեցել Հրանտ Դինքի սպանության տարելիցին՝ 2016թ.-ի հունվարի 19-ին, երբ անհայտ անձիք դպրոցի պատին գրել էին. «Տառապանք հային»:

Աղբյուր` Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին