▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սլավմեդում ծննդօգնությունը իրականացվում է ոչ միայն բարձր մակարդակով, այլև բացարձակապես անվճար

Յուրաքանչյուր կնոջ համար կյանքի կարևորագույն փուլերից մեկն այն 9 ամիսներն են, որի ընթացքում իր կրծքի տակ կրում է փոքրիկ հրաշքի, որին պետք է կյանք պարգևի: Իսկ հեշտ ու առանց հետևանքների ծննդաբերության համար կարևոր է, որ հղիության ընթացքն ապահով լինի: Պակաս կարևոր չէ նաև հետծննդաբերական շրջանը, որի ընթացքում ևս անհրաժեշտ է ճիշտ և գրագետ մոտեցում ցանկացած ծննդկանի նկատմամբ:

Երեխա ունենալ ցանկացող կանանց համար, ի վերջո, հեշտ չէ նաև գտնել համապատասխան բժշկական հաստատություն և մասնագետ, որին լիարժեք կվստահի իր և իր ապագա փոքրիկի կյանքը: «Սլավմեդ»  բժշկական  կենտրոնն այսօր շատ կանանց համար դարձել է սիրելի վայր, որտեղ նրանք կարող են բարձրակարգ մասնագետների օգնությամբ հղիության ամբողջ ընթացքն անցկացնել առանց բարդությունների: Ապագա մայրիկներն այնտեղ հոգատար վերաբերմունքի շնորհիվ կարողանում են իրենց  հարմարավետ ու լավ զգալ: Արմինե Հարությունյանը, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ծննդատանն է լույս աշխարհ է բերել իր զույգ փոքրիկներին, նշում է, որ հղիության ընթացքում և ծննդաբերության ժամանակ մասնագետների կողմից միայն հոգատար վերաբերմունքի է արժանացել. «Ես շատ գոհ եմ անձնակազմից, նրանց մատուցած ծառայություններից և մասնագետների հոգատար վերաբերմունքից: Ինձ խորհուրդ տվեցին «Սլավմեդ» ծննդատունը, և ես  այնտեղ հաշվառվեցի հենց սկզբից և այնտեղ էլ ծննդաբերեցի իմ հրաշք զույգերին: Շնորհիվ նրանց ես երկու առողջ փոքրիկներ եմ ունեցել` տղա և աղջիկ»:

Արմինեն նաև ընդգծում է, որ ինքը նույնպես բոլոր կանանց խորհուրդ կտա ծննդաբերել հենց «Սլավմեդ» բժշկական կենտրոնում. «Այստեղ ծննդօգնությունը իրականացվում է ոչ միայն բարձր մակարդակով այլ նաև բացարձակապես անվճար, ինչը իրոք արժանի է միայն գովեստի խոսքերի: Ես գիտեմ, որ ոչ միայն ծննդատանն են ապահովում բարձրակարգ սպասարկում, այլ նաև մյուս բաժանմունքներում, այնպես որ, խորհուրդ կտամ անհրաժեշտության դեպքում ընտրել այս բժշկական կենտրոնը»:

23192364_1299665630145807_1249544561_o

«Սլավմեդում» է իր աղջիկներին լույս աշխարհ բերել նաև Ելենա Ֆրոլովա-Պրոֆանովան, ով ևս շատ գոհ է այնտեղի սպասարկումից. «Այո, ես իսկապես գոհ եմ բուժհաստատության բարձրակարգ ծառայություններից և այնտեղի սպասարկումից: Ինձ իմ ընկերուհին էր խորհուրդ տվել, և ես էլ միանշանակ մյուսներին նույնպես խորհուրդ կտամ»:

22730259_1528609547174276_1365872695971900249_n

Նշենք, որ «Սլավմեդ»  բժշկական  կենտրոնի ծննդատունն ունի 3-րդ աստիճանի բարձրագույն կատեգորիա և հանդիսանում է բազմապրոֆիլ հիվանդանոցի բաղկացուցիչ մասը, որտեղ հսկվում և ծննդալուծվում են  ցածր և բարձր ռիսկի հղիներն ինչպես մանկաբարձագինեկոլոգիական ախտաբանություններով, այնպես էլ այլ օրգան-համակարգերի հիվանդություններով:

Հղիությունը հաստատվելուց հետո կինը կարող է հաշվառվել «Սլավմեդի» ծննդատանը  և 9 ամիսների ընթացքում գտնվել բժիշկների հսկողության ներքո: Ընդ որում, նա ունի հնարավորություն իր ցանկությամբ ընտրել բժշկին, որը կվարի ամբողջ ընթացքը՝ սկսած հղիությունից մինչև ծննդաբերություն և հետծննդյան շրջան: Ծննդատանը  ստեղծված է ներդաշնակ մթնոլորտ, որտեղ մասնագետներն ընտանեկան բժշկի կարգավիճակում են, և որտեղ հղիներն իրենց հարմարավետ և ապահով են  զգում: Ծննդատունը ներդրել  է  տան մոդելը.  այստեղ հղիներն իրենց հիվանդասենյակը դիտարկում են որպես տան շարունակություն:

Գործելով 2014 թվականից` ընդամենը 3 տարվա ընթացքում   «Սլավմեդի» ծննդատունն արձանագրել է ծննդօգնության բավականին լուրջ ցուցանիշ: Ծննդատան բժիշկներն մինչ այսօր ծնունդ են տվել շուրջ 2000 երեխայի: Նկատելով բուժման արդյունքը, արագ վերականգնման ընթացքը`  շատերը, նշում են, որ հետագայում երկրորդ հղիության ժամանակ կրկին նախընտրել են հենց «Սլավմեդ» բժշկական կենտրոնի  ծննդատունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին