Սլովակիայում անցկացվող ամենամյա լուսանկարչական մրցույթի սև-սպիտակ լուսանկարների ազատ թեմայով բաժնի ոսկե մեդալակիր է դարձել Լիբոր Շպիմրը` Հայաստանում ու Արցախում կատարած լուսանկարների համար։ Մրցանակը ստանալուց հետո «Օրեր» ամսագրին և orer.eu -ին Լիբորն ասել է, որ այս մրցանակի համար խորապես շնորհակալ է ողջ հայ ժողովրդին ու մարդկանց, ովքեր հատկապես Արցախում աջակցել են իրեն լուսանկարելու այն, ինչ ներկայացվել է մրցույթին։ Լուսանկարիչը նաև հայտնել է, որ ցանկություն ունի իր ոսկե մեդալը փոխանցել Արցախ։ Հիշեցնենք, որ Լիբոր Շպիմրը նաև Հայաստանի ու Արցախի մասին փաստագրագրական երկու ֆիլմի հեղինակ է։
Սլովակ լրագրողը ստացած ոսկե մեդալը կփոխանցի Արցախ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


