▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սնահավատները. Ինչու՞ են փոխել Արցախի ընտրությունների օրը

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին:

Նախապես որոշված է եղել, որ ընտրությունները պետք է անցկացնել ապրիլի 1-ին, բայց Արցախում համարել են, որ ապրիլյան պատերազմի տարելիցի նախօրեին ընտրություններ անցկացնելը վատ նշան է:

Արցախի իխանությունները հաշվի են առել նաեւ Հայաստանի փորձը, որտեղ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները կազմակերպվեցին ապրիլի 2-ին, եւ այդ ընտրությունների պաշտոնական արդյունքներով հաղթող ճանաչված ՀՀԿ-ն եւ նրա վարչապետը մեկ տարի անց հեռացվեցին իշխանությունից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին