▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհակալ եմ, եղբայր․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է լուսանկարներ և  լրագրող Նարինե Ղալեչյանի գրառումն ՝ նշելով․

Մեր ժամանակի հերոսը:

Պետք է գնահատենք այսպիսի մարդկանց:

Շնորհակալ եմ, եղբայր:

Նարինե Ղալեչյանի գրառումը՝ ստորև․

Այսօր ինձ հանդիպած տաքսու վարորդից շատերը պետք է օրինակ վերցնեն: Ես կոպեկներն ախտահանեցի նոր փոխանցեցի, ինքն էլ իր հերթին կրկին նույնն արեց, հետո ձեռքերը մաքրեց: Խնդրեց, որ կողքիս պատուհանը գոնե կիսով չափ բացեմ: Ասաց՝ ես միշտ դիմակ եմ կրում և խնդրեց,որ ես էլ քիթս չբացեմ(ասացի, որ ես քիչ է մնում դիմակով քնեմ), ցույց տվեց կողքի ալկո գելն ու առաջարկեց ձեռքերս ախտահանել, նկատեցի նաև թերմոսով ջուրը, ենթադրաբար տաք է ու հաճախ խմում է: Իջնելիս նկատեցի,որ բացեց բոլոր պատուհաններն ու սկսեց ախտահանել սրահը:
Նկարները հրապարակում եմ իր համաձայնությամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին