ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում ու հետևյալ գրառումն է կատարել․
Պրոֆ Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում այս պահին բուժում ստացող քաղցկեղ և արյան հիվանդություն ունեցող մեր բալիկներն ու նրանց ծնողներն են։
Ծափերով նրանք իրենց շնորհակալություն են հայտնում բոլոր բժիշկներին և բուժաշխատողներին, ովքեր այս օրերին անհավասար պայքար են մղում անտեսանելի թշնամու դեմ և փրկում կյանքեր։
Մենք նույնպես միանում ենք այս ծափահարություններին և երախտագիտության խոսքեր հղում առողջապահական ոլորտի բոլոր աշխատողներին։
Շնորհակալություն Ձեր նվիրումի և անձնազոհության համար։
#Covid_19
#Միասինհաղթելուենք
#Ժպիտներիքաղաք
#Միասինկարողենքկյանքերփրկել
#Cityofsmile