ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին.
«Առաջադրված մեղադրանքը տեղեկատվական ռումբի էֆեկտ ունեցավ քաղաքական, հասարակական ու տեղեկատվական շրջանակների համար: Այն ոչ մի կերպ բացասապես չի կարող ազդել ՀՀԿ-ի ներքին և արտաքին քաղաքական գործունեության վրա, հակառակը՝ հարուցված գործն ու մեղադրանքն արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիայի գործընթացը: Սա հետևանք է, որի ականատեսը լինում ենք վերջին 3 օրերին ու այստեղ, իրոք, պետք է ասել՝ շնորհակալություն քեզ, Փաշինյան Նիկոլ»,- ասել է Աշոտյանը: