Այս տարվա առաջին եռամսյակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստվում է դիմել ՀՀ կառավարություն, որպեսզի Կառավարության որոշմամբ լուծարվի Գավառի մանկատունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մանկատունը մոտ 90 տարվա պատմություն ունի, ու հիմա արդեն նախարարությունը որոշել է, որ այն պետք է լուծարվի ու միացվի մեկ այլ մանկատանը: Մանկատունը գործում է 1936 թվականից: Հավելենք, որ 2022-ի մայիսին Գավառի մանկատուն էր այցելել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: |
Սոցապ նախարարությունը ցանկանում է լուծարել 1936 թ-ից գործող մանկատունը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet