▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շորժա-Վարդենիս ճանապարհը հիմնանորոգվում է. Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որը վերաբերում է ճանապարհաշինությանը:

Նշվում է, որ հիմնանորոգվում է Շորժա-Վարդենիս միջպետական ճանապարհը, երկարությունը 20 կմ, աշխատանքները մեկնարկել են այս ամիս, պայմանագրային արժեքը 1,8 մլրդ դրամ է, աշխատանքների ավարտը 2020-ի դեկտեմբերին է: Վերջին անգամ այստեղ շինարարական աշխատանքներ կատարվել են 1990-ականներին:

Բացի այդ, հիմնանորրոգվում է Արծվանիստ համայնքի գլխավոր ճանապահը, երկարությունը 3,3 կմ է, պայմանագրային արժեքը՝ 405 մլն դրամ: վերջին անգամ այս ճանապարհը նորոգվել է 1980-ական թվականներին: Սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում է 22-րդ միջհամայնքային ճանապարհը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին