▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուպեր Սաքոյից ոչ ոք չի կարող խլել «Մի գնա» երգի հեղինակային իրավունքը. երգի հեղինակ

Սուպեր Սաքոն և ֆրանսիացի հայտնի ռեփեր Maître Gims-օրերս տեսահոլովակ ներկայացրեցին «Մի գնա» երգի հիման վրա, ինչը զայրացրեց Սպիտակցի Հայկոյին։ Երգիչը լրատվամիջոցներին տված հարցազրույցներում նշեց, որ բարկացած է Սուպեր Սաքոյի վրա, իրենց հարաբերությունները գնալով լարվում են: Երգիչը հայտնել էր, որ պատրաստվում է իր անունով գրանցել երգի հեղինակային իրավունքը: Սուպեր Սաքոն էլ իր հերթին հայտարարեց, որ «Մի գնա» երգը իրենն է, և ինքը պարզապես հրավիրել է Հայկոյին, որ միասին կատարեն, որի համար և վճարել է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հայկական ժամանակ»-ը թեմայի շուրջ զրուցել է երգի հեղինակ Արտակ Արամյանի հետ, ով նշել է, որ երգը ամբողջովին նվիրել է Սուպեր Սաքոյին, հետևաբար` որևէ մեկը իրավունք չունի պահանջներ ներկայացնել:

ԱրտակՍպիտակցի Հայկոն ու Սուպեր Սաքոն միմյանց մեղադրում եներգի հեղինակային 

իրավունքների ոտնահարման մեջ:  Դուքորպես երգի հեղինակի՞նչ եք մտածում:

– Ես կարդացել եմ Սպիտակցի Հայկոյի հարցազրույցը, ու անկեղծ ասած, չգիտեմ, դրանք բոլորը իր բառերն են, թե լրագրողն է խեղաթյուրել մտքերը… Ոչ մեկ չի կարող հեղինակային իրավունքից զրկի ինչ-որ մեկին այս երգի հետ կապված: Այդ երգի հեղինակային իրավունքն ամբողջովին պատկանում է ինձ, և ես այն ամբողջովին նվիրել եմ Սուպեր Սաքոյին, նա ինչ ուզի և ում հետ ուզի կարող է անել այդ երգի հետ կապված: Ես դա նվիրել եմ ամբողջությամբ: Այնպես չի, որ Սպիտակցի Հայկոն տեղյակ չի եղել ֆրանսիացու հետ նկարվելիք կլիպի մասին, կամ որ ինքը հոնորար չի ստացել իր ձայնը օգտագործելու համար, այդ ամենը վճարվել է Սուպեր Սաքոյի կողմից:

 Այս դեպքում ինչո՞ւ է Սպիտակցի Հայկոն հայտարարելոր պատրաստվում է  իր 

անունով գրանցել երգի հեղինակային իրավունքը:

– «Մի գնա» երգի հեղինակային իրավունքներից ոչ ոք Սուպեր Սաքոյից չի կարող զրկել, քանի որ այն ամբողջովին Սուպեր Սաքոյին է պատկանում: Եթե այստեղ ինչ-որ մեկը կարող է ինչ-որ բան խլել կամ պահանջել, ապա դա ես եմ, բայց ես պայմանագրով նվիրել եմ իրեն, անգամ ես իրավունք չունեմ այս դեպքում խլելու կամ այդ մասին խոսելու, ինքը ոնց կուզի կտնօրինի:

 Ֆրանսիացի ռեփերի հետ սպասվող տեսահոլովակի  մասին Ձեզ նախապես 

տեղեկացրե՞լ ենթե՞ դրա   կարիքը չկար:

– Միանշանակ իմացել եմ, Սաքոն ում հետ ինչ պայմանագիր կնքում է այս երգի հետ կապված, ես դրա մասին իմանում եմ, և այնպես չէ, որ Սպիտակցի Հայկոն այդ մասին չգիտեր… Սպիտակցի Հայկոյին վճարել են ձայնը օգտագործելու համար:

Եթե ամեն ինչ Ձեր նկարագրածի նման էապա  ինչի՞ արդյունք է այս ամենը:

– Սա, ինձ թվում է, հայկական նախանձի հետևանք է, շատերին թվում է, թե Սուպեր Սաքոն մեծ գումարներ է վաստակում, բայց դա այդքան էլ այդպես չէ: Իսկ այս ցայտնոտը երգի համաշխարհային հիթ դառնալու պատճառով էր, որի նմանը մենք երբեք չէինք ունեցել: Սուպեր Սաքոն պարտավորություն չունի ոչ ինձ հոնորար վճարելու, ոչ էլ Հայկ Ղևոնդյանին, քանի որ ժամանակին արդեն բավականաչափ վճարել է, իսկ այսօր ինչ անում է, դա իր մարդկային քայլն է, ուղղակի ինքը մենակ ուտել չի սիրում:

Արտակառաջիկա ծրագրերիցեթե խոսենքկա՞  նոր համագործակցություն

  Սուպեր Սաքոյի հետ:

– Արդեն իսկ կա գրված նոր երգ, որը շուտով կլինի, այն կլինի Սուպեր Սաքոյի կատարմամբ, որը դուետ է լինելու, բայց երկրորդ երգչի անունը, թույլ տվեք, հիմա չասեմ:

Նույն սպասելիքնե՞րն ունեք այդ երգից:

– Ես իմ բոլոր երեխաներից էլ սպասելիքներ ունեմ:

armtimes.com

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին