▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյանի ձերբակալված որդին թմրանյութի ազդեցության տա՞կ է կրակել

Aravot.am-ի տեղեկություններով, հունիսի մեկին, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի Գորիսի առանձնատան դիմաց տեղի ունեցած կրակոցների ժամանակ նրա որդին՝ ձերբակալված Տիգրան Խաչատրյանը, թմրանյութերի ազդեցության տակ է եղել:

Խաչատրյանների իրավապաշտպան, փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը նշել է, որ բազմաթիվ  փորձաքննություններ են նշանակված եղել.

«Ես դեռ արդյունքներից տեղյակ չեմ: Արդյունքները պատրաստ կլինեն ոչ ուշ՝ քան այս ամսվա 20-25-ը: Ես նման տեղեկություն չունեմ, որ Տիգրանը թմրանյութի ազդեցության տակ է եղել, իսկ անգամ եթե եղել է, ապա որեւէ դեր խաղալ չի կարող»,- ասել է պարոն Սահակյանը: Կայքի թղթակցի ճշտող հարցին, թե ինչպես կարող է թմրանյութի ազդեցությունը դեր չունենալ գործողության վրա, պարոն Սահակյանը սահմանափակվել է միայն հավելելով. «Դա իմ համոզմունքն է, մանրամասները` հետագայում: Ես ոչինչ չեմ ուզում խոսել գործի մասին, իսկ դուք ստիպում եք ինձ խոսել»: 

Հիշեցնենք նաև , որ այսօր հիվանդանոցից դուրս է գրվել վերոհիշյալ միջադեպի ընթացքում հրազենային վնասվածք ստացած գնդապետ Արտակ Բուդաղյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին