▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյանի հիվանդությունները խոչընդոտ չեն նրա՝ ՀՀ տեղափոխման համար. ՀՔԾ

Սյունիքի նախկին մարզպետ, Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Սուրիկ Խաչատրյանի մոտ ախտորոշված հիվանդությունները խոչընդոտ չեն հանդիսանում նրա՝ տարածության մեջ ինքնուրույն տեղաշարժման, տրանսպորտային միջոցներով որեւէ այլ երկիր, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխման համար:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանը ի պատասխան հայտնել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: Կայքը ՀՔԾ-ից մասնավորապես հետաքրքրվել է, թե Խաչատրյանի փաստաբանի կողմից ներկայացված բժշկական փաստաթղթերը բավարար չե՞ն եղել արդյոք մինչ հետախուզում հայտարարելը: «Փաստաբանի կողմից ուղարկված փաստաթղթերի հիման վրա նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ ըստ ներկայացված փաստաթղթերի՝ Սուրիկ Խաչտրյանն իր բուժումը կարող է շարունակել ստանալ նաեւ ՀՀ-ում»,-ասել են ՀՔԾ-ից:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 20-ին ՀՔԾ-ն հայտարարեց Սուրիկ Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու, խափանման միջոց կալանավորումն ընտրելու եւ հետախուզում հայտարարելու մասին: Ավելի ուշ պարզ դարձավ, որ Խաչատրյանն իր փաստաբանի միջոցով բժշկական փաստաթղթեր է տրամադրել վարույթն իրականացնող մարմնին՝ նշելով, որ արտերկրում բուժում է ստանում, եւ Հայաստան կվերադառնա այն ավարտելուց հետո:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին