▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանություն Էջմիածնում

Այսօր՝ մարտի 22-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: 

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին Վաղարշապատի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Էջմիածին քաղաքի «Չարենց» թաղամասի 16 շենքի 1 բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը, ում գլխի վրա, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, կա հարվածի մի քանի հետքեր, նշված տան բնակիչ, 53-ամյա Ն. Ավետիսյանն էր: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Ս. Տոնոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, խմբի ղեկավար է նշանակվել ՀԿԳ ավագ քննիչ Վ. Սամսոնյանը, ում որոշմամբ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. որ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին, սակայն ոստիկաններն ու քննիչները ասում էին, թե դեռևս այդ ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են կատարվում: 
 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին