▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանված ոստիկանի հորաքրոջ որդու գրառման արձագանքը՝ ոստիկանությունից

Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Կադաևչյանը, ներկայանալով որպես սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հորաքրոջ տղա, այսպիսի գրառում էր կատարել.

«Սպանված ոստիկանը քեռուս տղան է:

Էս դեպքերը սկսելու առաջին օրվանից արձակուրդ դասավորեց, որ չմասնակցի…Հետ կանչեցին արձակուրդից: Պիտի իջեցնեին մարդկանց առաջ կենդանի պատի մաս կազմեր, չհնազանդվեց: Դասավորեց ինչքան հնարավոր ա հեռու լինի էպիկենտրոնից:

Ասում էր, եթե հրամայեն էլ գնա ցույցի դիմաց կանգնի, դուրս կգա աշխատանքից: Շատ երկար չգրեմ էլ…Չսկսեմ իրա մահով ուրախացողներին հայհոյել, որովհետև դա ախպորս հետ չի բերի»:

Այս առիթով պարզաբանում է տարածել ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նա մասնավորապես հայտարարել է. «Համացանցում որոշ մանկամիտներ տեղեկություն են տարածել, թե երեկ սպանված զինծառայողի քեռու տղան ասել է, որ նա չէր ուզում ծառայել: Յուրի Տեփանոսյանն իրականում քեռի ունի, բայց նրա քեռին որդի չունի: Լրատվամիջոցներին, սոցցանցի իրական օգտատերերին կոչ եմ անում անհեթեթ տեղեկություններ չտարածել:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին