▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանվածներին մոռանալը հավասարազոր է նրանց կրկին սպանելուն.Սերժ Սարգսյան

 

մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Խորհրդաժողովին քննարկելու են ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլեւ պայքարը ցեղասպանությունների դեմ ողջ աշխարհում։

Տեղեկացրել էինք, որ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

«Այս համաժողովը Հայոց ցեղասպանության դատապարտմանն ու ճանաչմանն ուղղված կենտրոնական միջոցառումներից է: Ցեղասպանությունը ողջ միջազգային համակարգի ձախողման վկայությունն է նաեւ: Անպատժելիությունը ցեղասպանության կրկնության նախադրյալ է՝ սպանվածներին մոռանալը հավասարազոր է նրանց կրկին անգամ սպանելուն: Իսկ ժխտողականությունը բուն սպանդի իրականացման նույն եռանկյունու գագաթներից մեկն է»,-ելույթում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին