Այսօր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երկրորդ հանդիպումն է ունեցել ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ՝ բանանի շուկայում համատեղ քննության շրջանակներում: Պատգամավորը խոստանում է հնարավորինս արագ ամփոփել հավաքված տեղեկատվությունը եւ ներկայացնեմ հանրությանը:
«Սպասեք ապշեցուցիչ նորությունների»,- ֆեյսբուքում գրել է Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, խոսքը վերաբերում է բանանի շուկայում մենաշնորհի խնդրին, ինչը ԱԺ-ում պարբերաբար բարձրացնում էր պատգամավորը և ինչին ի պատասխան ՊԵԿ նախագահն առաջարկել էր համատեղ քննարկել խնդիրը։