Սիրուշոն ներկայացրել է իր նոր՝ «Body on Body» անվանումով տեսահոլովակի պատմությունը: Երգչուհին տեսանյութում խոսել է այն մասին, որ այս տեսահոլովակն ավելի շատ ներկայացնում է իր ապրումները:
Սիրուշոն նաև նշել է, որ ամուսնությունից հետո ինքը հայտնվել է նաեւ քաղաքական հրապարակումներում, որոնք ավելի դաժան են եղել, ավելին՝ փորձել են ջնջել իր կենսագրությունը և ավելացնել բաներ, որոնք իրեն հատուկ չեն:
Սիրուշոյի խոսքով՝ իրեն վերագրել են շքեղ ապրելակերպ, շքեղ մեքենաներ, շքեղ դղյակներ:
Սիրոշոն վստահեցնում է, որ այսօր էլ իր աշխատանքի շնորհիվ կարող է իրեն շքեղություններ թույլ տալ, սակայն այդ ամենն իր տեսակին խորթ է: