▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրբազանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

Արձագանքելով Փաշինյանի՝ օրեր առաջ հնչեցրած՝ «ինչո՞ւ ընդդիմադիր հերթական շարժումը ձախողվեց» հայտարարությանը, Բագրատ Սրբազանն ասել է․ «Նախ, ՀՀ-ում հակաիշխանական շարժում չկա, կա շարժում հանուն Հայաստանի ու հանուն իրական, ճշմարիտ Հայաստանի, ոչ թե համացանցային կամ պատրանքային Հայաստանի։ Իրական Հայաստանը լրիվ այլ բան է։ Մարելու հետ կապված, դե երևի իրենք շատ լավ գիտեն, դրա համար էլ խոսում են մարելու մասին»։

***

«Այս օրերին տարբեր խմբերի, կուսակցական ակտիվների հետ ենք հանդիպել, նոր ձևավորվող խորհրդի համակարգող կազմի, միջազգային լրատվականների»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում, ասել է շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Հարցին՝ հանդիպում եղե՞լ է Սուրեն Պետրոսյանի հետ, նշել է․ «Սուրենի հետ չեմ հանդիպել, որովհետև Ոսկեպար է գնացել էս ընթացքում․․․ Սուրենի հետ ամիսներով ճամփա ենք անցել, ես որևէ գնահատական ոչ ուզում եմ տալ, ոչ էլ կարող եմ տալ, ինձ համար բարոյական չէ դա։ Այդուհանդերձ, շարժումը շարունակվում է, ովքեր ցանկություն ունեն առաջնորդ, անդամ լինել, միշտ կարող են ներկա լինել, խնդիր չկա»։ Մյուս հարցին՝ Պետրոսյանը շարունակո՞ւմ է մնալ շարժման առաջնորդներից, պատասխանել է՝ «կվերադառնա, կխոսենք»։

Դիտեք նաև՝

***

Լրագրողի՝ առաջիկայում մեծ հանրահավաք նախատեսվա՞ծ է հարցին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդն արձագանքեց՝ հնարավոր է․ «Մեր կազմակերպչական հարցերը վերջնականացնենք, նոր։ Հնարավոր է ամեն ինչ»։

***

Լրագրողի՝ քաղաքական ուժերի կողմից հետքայլ տեսնո՞ւմ եք հարցին, Բագրատ Սրբազանը պատասխանել է․ «Առաջիկայում՝ ամսի 3-ին, քաղաքական դաշտի այն բոլոր ուժերը, որոնք ի սկզբանե եղել են, հանդիպման ենք հրավիրելու՝ որոշակի հաշվետվության։ Հավանաբար այդ ուժերով քաղաքական խորհուրդ կկազմվի»։

***

«Վաղը Սյունիք եք գնում, կա՞ արդեն պայմանավորվածություն համայնքապետերի հետ»,- լրագրողի հարցին Բագրատ Սրբազանը պատասխանեց․ «Ես կազմակերպչական հարցերով չեմ զբաղվում, իմ խնդիրը՝ գնալու, գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք, շեն առ շեն, մարդկանց տեսնելու, հանդիպելու։ Գնալու եմ Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան»։ Նրա խոսքով՝ Սյունիքի հարցը թեժացված է։

***

Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքի ժամանակ խոսելով շարժման տրամաբանության մասին՝ Բագրատ Սրբազանը կրկնեց․ «Շարժման հիմքը, էությունը, բովանդակությունը՝ բարձր իմաստով հոգևոր է, տեսակով՝ ազգային, ազատագրական, վերջնահանգրվանի լուծումները՝ քաղաքական, բայց երբեք մեր շարժումը չի կարող լինել քաղաքական»։ Սրբազանի խոսքով՝ հիմնական թիրախը լինելու է չարիքից ազատագրումը․ «Չարիքը լինելու է մեր թիրախը, այն վերացնելն է լինելու մեր թիրախը»։

Դիտեք նաև՝

***

Սուրբ Աննա եկեղեցու բակում ելույթի ժամանակ Բագրատ Սրբազանն ասաց, որ վաղն առավոտյան ոչ մեծ խմբով մեկնելու են Սյունիք։ «Մեր նպատակն է՝ ժողովրդին ուղղակիորեն հանդիպելու՝ սիրտ առ սիրտ, հոգի առ հոգի, աչք առ աչք շոշափելի կերպով խոսելու։ Սահմանափակ թվով ենք լինելու, որպեսզի աշխատանքային այցելություն լինի»,- նշեց նա։

***

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին