Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացրեց «Մանուկյան կոնյակի գործարան»-ի՝ ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին: Խոսքը 2019 թվականի մայիսի 15-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մասին է:

Մասնավորապես, ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է ՀՀ, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում հիմնել և գործարկել ամբողջությամբ ավտոմատացված, միջազգային չափանիշներին համապատասխանող կոնյակի, գինու և մրգային օղիների գործարան։ Ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 2,8 մլրդ դրամի չափով ներդրում: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 37 նոր աշխատատեղ` 260 հազար դրամ միջին աշխատավարձով:
Կարդացեք նաև՝ Մենք ուղղակի անտեղյակ նստած ենք, սա ի՞նչ նախագիծ է. ՊԵԿ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին
Էս ի՞նչ բան ա՝ փոխարենն առաջ գնանք, հետ ենք գնում...Նիկոլ Փաշինյանը բարկացավ նախարարի վրա
Կառավարության նիստում քննարկված այլ հարցեր՝ ստորև.


