▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շտապ. Նախիջևանում խուճապ է

Ռուսական Regnum գործակալությունը տեղակացնում է, որ հայկական զորքերը  հարձակվել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուլֆայի շրջանի Լակաթաղ ավանի վրա:

Regnum-ի թղթակցի հետ զրույցում  բնակիչներից մեկը հայտնել է, որ ադրբեջանական բանակը կորուստներ ունի և տվյալ պահին տեղի ունեցող մարտի պատճառով  բնակիչները  ստիպված են հեռանալ իրենց  տներից:

Նշենք, որ  քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այս  առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում  հետևյալ է գրել.

«Նախիջևանի Ինքնավար Հարապետությունում խուճապ է: Մարդիկ վախեցած լքում են տները և Հայաստանի հետ սահմանից հնարավորինս հեռու փախչում: Ռուսական Regnum գործակալությունը տեղեկացնում է, իբր մերոնք գյուղի վրա են հարձակվել: Իրականում, սակայն, դա մի քիչ չափազանցեցված տեղեկատվություն է: Նման հարձակում չի եղել: Բայց դիրքերը մերոնք առաջ են տարել: Ու հիմա Նախիջևանի կենտրոնական և ամենահոծ բնակեցված տարածքները սահմանում կանգնած մեր տղերքի աչքի առաջ են ամբողջությամբ: Պարզ է, որ մեր առաջխաղացումը պետք է այդպիսի խուճապ առաջացներ նրանց մոտ: Բայց ոչինչ, թող իմանան իրենց սադրանքների գինը որն է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքական ավելին