▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սթափվե՛ք, կապ չունի, թե դուք ով եք, ինչքան փող ունեք և ում լավ ախպոր լավ ախպերն եք. Ալեն Սիմոնյան

 

«Այս համաներումն արվում է այն մարդկանց համար, որոնք չեն կարողացել վճարել տուգանքները: Ես կարողացել եմ վճարել եմ իմ տուգաննքները եւ որեւիցե ձեւով ինձ նսեմացած չեմ զգում»,- այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով մինչև 2017թ.-ի դեկտեմբերի 1 ը ճանապարհայիներթևեկության կանոնների խախտման տուգանքների համաներում կիրառելու նախագծին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Երբ շարժումը նոր էր սկսվում եւ մենք այդ գործընթացի մասնակից էինք, մի շատ հետաքրքիր երեւույթ կար. մարդկանց աչքերին նայելով, մարդկանց հետո խոսելով, մենք արդենք զգում էինք, որ իշխանափոխությունը տեղի է ունեցել եւ չինովնիկները՝ նույն Սերժ սՍրգսյանը, որ Սասուն Միքայելյան եւ Նիկոլ Փաշինյան էր ձերբակալում, նույն Կարեն Կարապետյանը, որ կոնտրռեվալյուցիա էր անում մի քանի օր անց, չէին զգում դա, որովհետեւ իրականության հետ կապը կտրվել էր էդ մարդկանց:

 

 

 

 

 

 

 

 

Հիմա, այսօր կան մարդիկ, դեռ մնացել են մարդիկ, ովքեր չեն հասկանում, որ կարեւոր չէ, թե ինչքան փող ունես, եւ ում լավ ախպոր լավ ախպերն ես, եւ դու պատժվելու ես:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ես ձեզ վստահեցնում եմ, էդ մարդկանց նույնպես դիմում եմ, դրա հետ կապված էս շենքում նույնպես համաներում չի լինելու: Սթափվե՛ք, կապ չունի, թե դուք ով եք, ինչքան փող ունեք, եւ ում լավ ախպոր լավ ախպերն եք»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին