▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստե՞լ են. Հայկ Մարությանն ու խոսնակն ասում էին, որ Սամվել Ալեքսանյանը որևէ բան չի նվիրել Երևանին

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է այն կազմակերպությունների և մարդկանց անունները, որոնք նվիրատվություն են արել Երևանի քաղաքապետարանին: Հրապարակումից հայտնի է դառնում, որ Երևանին 3 հատ բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ 43253-3010-69  է նվիրել «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն:

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մի շարք տնտեսվարող կազմակերպություններ եւ անհատներ, քաղաքային տնտեսության զարգացմանն օժանդակելու նպատակով նվիրատվություններ են արել քաղաքին: Տեղեկացրել ենք նաեւ, որ քաղաքապետը մտադիր է տարեմուտից առաջ ամփոփել այս նվիրատվությունները եւ շնորհակալագրեր ու պատվոգրեր հանձնել սոցիալական բարձր պատասխանատըվություն դրսեւորած անհատներին ու կազմակերպություններին: Հասկանալի է, որ պարգեւատրվածների անունները հանրության սեփականությունն էին դառնալու:

Այնուհանդերձ, հաշվի առնելով վերջին օրերին մամուլի հետաքրքրությունը հարցի շուրջ, եւ ձգտելով կասեցնել տարատեսակ շահարկումների հոսքը, հրապարակում ենք այն անհատների ու կազմակերպությունների անունները, որոնց հետ այս պահի դրությամբ առկա են գույքի նվիրաբերման պայմանագրեր: Ընդգծում եմ, մի շարք այլ կազմակերպությունների կողմից գույքի (տեխնիկա, բնակմակերես եւ այլն) նվիրաբերման գործընթացը այս պահին դեռ չի ավարտվել: Մնացած անունները կհրապարակվեն պայմանագրերի ստորագրումից հետո:

Եվս մեկ անգամ նշենք, որ Երեւանի քաղաքային իշխանությունը որդեգրել է բիզնեսի սոցիալական պատասխանատվության ինստիտուտի խթանման սկզբունքը, ինչը միջազգայնորեն տարածված պրակտիկա է: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հրավիրում է Հայաստանում կամ արտերկրում բիզնես ծավալող բոլոր հայրենակիցներին՝ մասնակցել Երեւանի զարգացմանը:

Եվ այսպես, այս պահի դրությամբ նվիրատու կազմակերպություններն են.

1.Սարգիս Խուրշուդյան, Հայրապետ Հովհաննիսյան -Mercedes Benz Sprinter Chassis 516 Ֆուրգոն 2 հատ

2. «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ, աղբատար MK-1541-14 (ԳԱԶ) - 10 հատ, աղբատար KO 427-72 ԿամԱԶ- 53605-773950-48 - 2 հատ, KO440B1-01 ԿամԱԶ-65115-3081-50 – 2 հատ,

3. Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն, աղբատար ԿամԱԶ 65115-773962-50, 1 հատ,

4. «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ, բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ 43253-3010-69 – 3 հատ,

5. «Էյչ բի Էմ գրուպ» ՍՊԸ ԿամԱԶ 65115-773962-50, 1 հատ»,- գրել է Հակոբ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և նրա խոսնակ Հակոբ Կարապետյանը մի քանի անգամ հայտարարեցին, որ Ալեքսանյանը որևէ նվիրատվություն չի արել քաղաքին, իսկ խոսնակը նույնիսկ հայտարարեց, որ Ալեքսանյանի հետ կապակցված այն ընկերությունները, որոնց մասին հանրությունը տեղյակ է, դրանք ևս որևէ նվիրատվություն չեն արել:

 

Դիտեք նաև՝ Ինչի՞ դիմաց է Սամվել Ալեքսանյանը «Կամազ»-ներ նվիրել Երևանին և ինչո՞ւ է դա գաղտնի պահվել

Եթե Սամվել Ալեքսանյանը նվիրատվություն անի քաղաքին, ես իրեն շատ շնորհակալ կլինեմ. Հայկ Մարության

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին