▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ստեղից փախնել ա պետք». Ադրբեջանի բնակիչների խուճապահար արձագանքները

Razm.info-ն գրում է, որ սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը խուճապային տեղեկություններ են տարածում առաջնագծից` շատ անգամ նույնիսկ նշելով հարյուրավոր սպանվածների ու վիրավորների մասին: Այդ գրառումներից և տեսանյութերից կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական կողմի հարձակողական գործողություններն Արցախի հյուսիս-արևելքում և արևելքում տապալվել են։ Հայտնում են նաև, որ Ադրբեջանը էվակուացրել է այդ շրջանի բնակիչներին:

Ադրբեջանցի օգտատերերից մեկը նշել է, որ հայկական ուժերը Աղդամի ուղղությամբ մի քանի գյուղ են վերցրել: Ադրբեջանի զինծառայողների և բնակիչների շրջանում բազմաթիվ զոհեր ու վրավորներ կան:
 
«Ստացածս տեղեկության համաձայն` Աղդամի մեկ կամ մի քանի գյուղ գրավվել է: Բնակչությունը տարհանվել է գյուղերից, այդ թվում նաև Ֆիզուլիի շրջանի մի շարք գյուղեր: Եղբայրս զինվորական է և ուղարկվել է Աղդամ: Աղդամի բնակիչներից ստացած տեղեկության համաձայն` բազմաթիվ խաղաղ բնակիչներ ենք կորցրել: Կաշխատեմ ամբողջությամբ ճշտել տեղեկությունը»:
 
Մեկ այլ օգտատեր հայտնել է, որ Եվլախի հիվանդանոցն ամբողջությամբ դատարկել են, բժիշկներին ուղարկել են Թարթառ, ադրբեջանական կողմը բազմաթիվ կորուստներ ունի:
 
Օգտատերերից մի քանիսը բողոքում են, որ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները, լրատվամիջոցները տեղեկություններ չեն տարածում ռազմաճակատից` հայտնելով, որ իրենք ապրում են սահմանային բնակավայրերում, ու հայկական կողմի ակտիվ գործողությունների հետևանքով «անգամ տներն են դղրդում»:
«Եվլյախի հիվանդանոցն ամբողջությամբ դատարկել, Եվլյախում եղած բժիշկներին ռազմաճակատ են ուղարկել, բազմաթիվ կորուստներ ենք ունեցել, վիրավորներն էլ են շատ, սակայն հեռուստաալիքները տընգլ-զընգլ են անում, իսկ նախարարների բալաները եվրոպաներում կայֆեր են անում, մեր եթիմներն էլ մեռել են ու մեռնում են»
 
Մեկ այլ ադրբեջանցի օգտատեր նշում է, որ ինքը Հորադիզում բարեկամ ունի, ով հայտնել է, որ այդ ուղղությամբ Ադրբեջանի զինուժը այսօր տվել է առնվազն 10 սպանված և 14 վիրավոր:
 
Նշենք, որ բազմաթիվ զոհերի մասին տվյալները կարող են իրականությանը չհամապատասխանել, սակայն Ադրբեջանի սովորական բնակիչների, սահմանագծում ապրողների արձագանքները թույլ են տալիս հասկանալ, որ հայկական զինուժը հաջողությամբ հետ է մղում Ադրբեջանի ԶՈւ հարձակումները:
 
«Հորադիզում մոտ բարեկամ ունեմ, ասում է 10 սպանված ու 14 վիրավոր զինծառայող ունենք»
 
«Հորադիզում մոտ բարեկամ ունեմ, ասում է 10 սպանված ու 14 վիրավոր զինծառայող ունենք»
 
Տեղեկացրել ենք, որ ս.թ. ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի  ձեռնարկել է  ակտիվ հարձակողական գործողություններ՝  կիրառելով տանկեր, հրետանի և օդուժ, փորձել է ներխուժել ԼՂՀ ՊԲ պաշտպանության խորքը և գրավել մարտավարական դիրքեր:
 
 ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով բազմաթիվ զոհեր:
 
 Առավել թեժ մարտեր են ընթանում արդեն ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով:
 
Հաստատված տվյալներով՝ ղարաբաղյան ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում շարքից հանել են 2 տանկ, հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 տանկ և 1 անօդաչու թռչող սարք:
 
Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին