«Փորձագետների գնահատմամբ, ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանն անատամ ելույթ ունեցավ Թուրքիայի հետ կապված: Ինչո՞ւ չդատապարտեց Թուրքիային՝ 44-օրյա պատերազմում ներգրավվածության համար»,- այս մասին այսօր Անդրանիկ Քոչարյանին ԱԺ-ում հարցրին լրագրողները:
«Սխալ պատկերացում ունեք ՀՀ վարչապետի ատամնաշարի մասին... Հետո առանձին կանդրադառնամ այդ հարցին»,- նշել էր ՔՊ-ական պատգամավորը:

|
Լրագրողները նաև հետաքրքվել էին, թե ինչու չեն ընտրում Ղազինյանին. «Խնդիրը ո՞րն է, որ Ղազինյանին չեք ընտրում... Չներեցի՞ք, որ շիշ էր նետել վարչապետի ուղղությամբ»: «Շիշ նետելը լավ բան չի... իսկ Եռաբլուրի սխալ պատկերացումնե՞րը. երկրի ղեկավարի՝ Եռաբլուրում խոնարհվելը դիտեց որպես մարդասպանի այց, էդ նորմալ ա՞: Շիշը ես գնահատում եմ հումորով»,- ասել էր Քոչարյանը: |


