▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքում «07»-ը բախվել է զինվորներ տեղափոխող Урал-ին. կան զոհեր

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունվարի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Սիսիան-Շաքի ավտոճանապարհին բախվել են ВАЗ 2107 մակնիշի 34 CO 601 համարանիշի և Урал մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ում գտնվող Արշակ Հովհաննիսյանն ու Մարտիկ Հովհաննիսյանը մահացել են, իսկ մյուս ուղևորը՝ էլմիրա Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարները։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է «07»-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատային մասով բախվել Урал-ին, իսկ Урал-ն էլ հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, որով զինվորներ էին տեղափոխվում։ Բարեբախտաբար, զինվորները չեն տուժել, նրանք մեկ այլ ավտոմեքենայով տեղափոխվում են զորամաս։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածները հայր ու որդի էին։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին