▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքում ադրբեջանցի սահմանապահները 13-ամյա հայ երեխայից անասուններ են տարել

 «Հրապարակը» ահազանգ է ստացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղից, որտեղ առավոտ կանուխ ադրբեջանցի սահմանապահների մասնակցությամբ տհաճ միջադեպ է գրանցվել: Համայնքի բնակիչներից պատմել են, որ  հակառակորդի զինվորները 13-ամյա հովիվից խլել են 3 կով: Երեխան անմիջապես դիմել է գյուղացիներին, պատմել իր հետ կատարվածը: Մանրամասները կայքը պարզել է Տեղի համայնքապետի մամուլի խոսնակ Արևիկ Աբելյանից:

/filemanager/uploads/gyux_2.jpg

Վերջինս ասել է, որ միջադեպ, այո, գրանցվել է, դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 6-ի սահմաններում, իսկ արդեն 6 անց կես համայնքապետ Ներսես Շադունցը կապ է հաստատել առաջին բանակային կորպուսի և ռուս խաղաղապահների հետ, որից հետո հաջողվել է խոշոր եղջերավորներին հետ վերադարձնել: Մամուլի խոսնակը դժվարացել է ասել՝ երեխային վախեցրել են, թե ոչ, բայց հավանական է, որ անասուններն են հատել սահմանը, որից էլ փորձել են օգտվել ադրբեջանցի սահմանապահները:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին