▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թալանել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի ավտոմեքենան

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, թալանել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի ավտոմեքենան:

shamshyan.com-ն է գրում և նշում, որ վերջինը դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին եւ հայտնել, որ նույն օրը ժամը 01:00-ից մինչեւ 09:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ապակին կոտրելու միջոցով 16-րդ թաղամասի 33 շենքի բակում կայանված, իրեն պատանող Toyota մակնիշի 131 HH 11 համարանիշի ավտոմեքենայի սրահից գողություն են կատարել:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ԱԺ հաշվեկշռում եւ սպասարկում է Հ. Այվազյանին, իսկ ավտոմեքենայի միջից գողացել են տարբեր տեսակի խմիչքներ, բջջային հեռախոսը: Փաստի առթիվ ոստիկանության Մաշոտցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին