Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վարչապետ Փաշինյանը երկօրյա գործնական այցով գնացել է Տավուշ։
Նոյեմբերյանի բնակիչների հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ըստ ՀՀԿ-ականների՝ Հայաստանում տեղի են ունենում քաղաքական հետապնդումներ, ասել է. «Ով որ քաղաքական հետապնդումից խոսի, ՀՀԿ-ն թող տանձից-խնձորից խոսի»:
Խոսելով Դաշնակցության նման դիրքորոշման մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ յուրաքանչյուրը կրում է իր պատասխանատվությունը, յուրաքանչյուրի պատասխանատվությունը վրա կհասնի ճիշտ պահին:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով վարչապետի արտահայտած այս մտքին, պատասխանել է Նիկոլ Փաշինյանին։
«Պարոն վարչապետ, կարծում եմ՝ պետք է իմանաք, որ ՀՀԿ-ին և ՀՀԿ հիմնադիրներին չեն կարողացել լռեցնել անգամ խորհրդային կարգերը, Դուք՝ առավել ևս չեք կարող։ Իսկ տանձից ու խնձորից շատ լավ գիտելիքներ ունեն ձեր՝ որոշ հաջողված կադրեր, և 2,5 ամիսը լրիվ բավարար էր դա հասկանալու համար»,-ասել է ԱԺ փոխնախագահը։