▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տանիքը ձյան ծանրությունից ճկվել էր. օգնություն չցուցաբերելու դեպքում քաղաքացին սպառնում էր ինքնասպան լինել

Փետրվարի 1-ին, ժամը 17.50-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքը ձյան ծանրությունից ճկվել է, կա փլուզման վտանգ. անհրաժեշտ օգնություն չցուցաբերելու դեպքում քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել:

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ տանիքի փլուզման վտանգ չկա, անհրաժեշտ է մաքրել կուտակված ձյունը, իսկ սեփականատեր՝ 1966 թ. ծնված Մ. Խ.-ը սպառնում է ինքնասպանություն գործել՝ վնասելով զարկերակները:

Քաղաքացին հեռացել է բնակարանից, իսկ հարազատներին ցուցաբերվել է հոգեբանական խորհրդատվություն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին