▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թանկագին հյուրեր ունենք. Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը լուսանկար են հրապարակել

Թանկագին հյուրեր ունենք․․․ Գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և լուսանկար հրապարակել, որտեղ ինքն ու Աննա Հակոբյանը համաշխարհային ճանաչում ունեցող երգիչ եւ կոմպոզիտոր Սերժ Թանկյանի և Էրիկ Իսրայելյանի հետ են։

Էրիկ Իսրայելյանը Հայաստանի Ազգային հերոս, մեծ բարերար Քըրք Քըրքորյանի մերձավորագույն բարեկամն է՝ ամերիկահայ հայտնի բժիշկ, ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր։


Նրանք Նիկոլ Փաշինյանի հրավերով են ժամանել Երեւան՝ մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին(WCIT 2019):

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին