▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարածքը բերվել է նախկին տեսքի

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությանն ու հասարակական կարգի պահպանության ծառայությանը հանձնարարել էր եռօրյա ժամկետում ապամոնտաժել Արշակունյաց պողոտայի 46 և 46/1 շենքերի բակում կառուցված ապօրինի շինությունը և տարածքը բերել նախկին տեսքի:

Քաղաքապետի հանձնարարությունը կատարված է. Արշակունյաց պողոտայի 46 և 46/1 շենքերի բակում կառուցված ապօրինի շինությունն ապամոնտաժվել է և տարածքը բերվել նախկին տեսքի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին