▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարոն Մարգարյանը միակն էր, ով կառավարության նիստում շնորհավորեց Կարեն Կարապետյանին

Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնում առաջին անգամ այսօր վարեց Կառավարության հերթական նիստը: Հատկանշականն այն է, որ նիստի սկզբում կառավարության անդամներից ոչ մեկը չշնորհավորեց Կարապետյանին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: 

Միայն բացառիկը եղավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով իր կողմից ներկայացված նախագիծը ներկայացնելուց առաջ իր և քաղաքապետարանի աշխատակազմի անունից շնորհավորեց Կարեն Կարապետյանին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին