▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարօրինակ է, որ հանդուրժում ենք նման մենեջերների

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Մեծ Բրիտանիայի գործող վարչապետ ու պահպանողականների առաջնորդ Դևիդ Քեմերոնը երեկ, նախընտրական արշավի ժամանակ, ուշագրավ մի միտք է հայտնել: Նա ընտրողներին համարել է գործատուներ, որոնք որոշակի ժամկետի համար վարձում են մենեջերների՝ պետության ղեկավարների, հանրության շահերից բխող քաղաքականություն իրականացնելու համար: Քեմերոնը միամգամայն ճիշտ է ու լավ կլիներ, որ մեր պաշտոնյաները հենց այս մտածողության կրողները լիեին:

Հայաստանի իշխանավորների մեծ մասը նաև սեփականատերեր են ու իրենց գործարանների կամ օբյեկտների համար վարձում են մենեջերներ ու հաստատ նրանց կփոխեն, եթե վերջիններիս աշխատանքի հետևանքով ֆինանսական կորուստներ ունենան: Մենք՝ գործատուներս, ամեն օր աղքատանում կամ թալավում ենք մեր երկրի մենեջերների վատ աշխատանքի կամ ագահության հետևանքով: Ու տարօրինակ է, որ հանդուրժում ենք նման մենեջերների:

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին