▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տասնյակ մարդիկ ինձ դիմում են աշխատանքի հարցով և դրանք ինձ հետ սուրճ խմած մարդկանցից չեն

«Աշխատանքի դիմումներ ստանում եմ տասնյակ, ամեն օր, բայց դրանք ոչ թե ինձ հետ սուրճ խմած մարդկանցից են, այլ քաղաքացիներից են:

Դա ամենացավոտ մասն է այս աշխատանքի, որ ոչնչով չես կարող մարդուն օգնել, բայց  ինքը մեծ հույսերով քեզ է դիմում և ասում է՝ խնդրում եմ ինձ որևէ աշխատանքով ապահովել:

Իմ պատասխանն այն է, որ հիմա կմտնեմ կայքերն ու կփորձեմ Ձեզ համար հարմար աշխատանք գտնել, որևէ այլ կերպ ես որևէ մեկին չեմ կարող աշխատանք գտնել:

Հույս ունեմ՝ այս ցավոտ հարցը շուտով կլուծվի, կառավարությունը միջոցներ կձեռնարկի, աշխատատեղեր կավելանան»,- այս մասին այսօր իր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:

Կարդացեք նաև՝ Մոսկվայում իմ ելույթով ցանկացել եմ «ոչ» ասել պատերազմին. Աննա Հակոբյան

«Իմ քայլը» հիմնադրամում 517 հազար դոլարի ներդրում է եղել. «Լույս» հիմնադրամից 18 հոգի կրթաթոշակ կստանա

Էական չէ՝ ով ինձ հետ քանի բաժակ սուրճ է խմել․չեմ պատրաստվում աշխատանքի տեղավորելու միջնորդություն անել. Աննա Հակոբյան

Վերահրապարակումներում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին