▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տավուշի մարզպետարանը կովերին արհեստական բեղմնավորելու համար մրցույթ է հայտարարել»

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տավուշի մարզպետարանը մրցույթ է հայտարարել 1410 կովերին արհեստական բեղմնավորելու համար
Տավուշի մարզպետարանը հայտնում է, որ կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշմամբ հաստատված՝ «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի» շրջանակներում նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել կովերի արհեստական սերմնավորման գործընթացին՝ յուրաքանչյուր սերմնավորման համար փոխհատուցելով 10 հազար դրամ (5 հազար դրամը կվճարի անասնատերը)։ Ծրագրի համաձայն՝ Տավուշի մարզում նախատեսվում է 2025 թվականին սերմնավորել 1410 գլուխ կով։ Ծրագրին մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել այն կազմակերպությունները, որոնք ունեն․
ա/ տվյալ ոլորտում գործունեություն իրականացնելու առնվազն մեկ տարվա փորձ և համապատասխան գործունեությամբ զբաղվելու հավաստագիր ունեցող մասնագետներ,
բ/ ունեն վարկային դրական պատմության վերաբերյալ զեկույց, որի համաձայն, ըստ ԱՔՐԱ տեղեկատվության համակարգի, դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չեն ունեցել գումարային 60 օր և ավել ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս/թ դեկտեմբերի 12-ը, ժամը 12։00-ը։
Տավուշի մարզի ցլերը ի՞նչ եղան, որ կովերին արհեստական եղանակով են սերմնավորելու։ Կովին արհեստական սերմնավորելը դժվար գործ է, կովերը սերմնավորող մասնագետին պոզերով խփում են, ոտքերով հարվածում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին