Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․
Անհավասար ամուսնության տխուր վերջաբանը
Գրել էի, որ Տավուշի հեռավոր, սահմանամերձ գյուղերից մեկում 59-ամյա տղամարդը,ով իր ընտանիքից Ռուսաստանում բաժանվել է, հարևանի 19-ամյա աղջկան կին է բերել։ Անհավասար ամուսնությունը մեծ աղմուկ է առաջացրել, հաջորդ օրը աղջկա ծնողները ետ էին տարել իրենց աղջկան։ Դրանից մեկ օր անց էլ Տավուշի մարզի այլ համայնքից աղջկան խնամախոս են եկել, տարել իրենց տուն։ Առողջական լուրջ խնդիրների տեր, ոգելից խմիչքի նկատմամբ հակում ունեցող տղամարդը մի քանի օր առաջ մահացել է։ Հունվարին նա կդառնար 60 տարեկան։