▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տավուշում թշնամու կրակոցից խաղաղ բնակիչ է վիրավորվել

Նախօրեին ՀՀ Տավուշի մարզի Այգեձոր գյուղի դաշտերում միջադեպ է գրանցվել: Թշնամու կրակոցից վիրավորվել է 49-ամյա Վալեր Ճաղարյանը: Այս տեղեկությունն ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Այգեձորի գյուղապետ Սասուն Սաֆարյանը:

Վալեր Ճաղարյանը վիրավորվել է ուսից, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այժմ հիվանդանոցում է:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ տուժածը անասուններին արոտավայր էր տարել:  Եվ մինչ հավաքած փայտը բարձում  էր ավանակին, այդ պահին շունը հաչել է: Վալեր Ճաղարյանը մի քանի քայլ առաջ է գնացել, այդ պահին  կրակել են:

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Հասարակություն ավելին