Aravot.am-ի հետ զրույցում Գորիսի՝ 1992-94 թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանն անդրադարձավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ռազմական հաջողություններին:
Ըստ Սամվել Հարությունյանի, Սուրիկ Խաչատրյանն ընդամենը 1 անգամ է դիրքեր գնացել. «Դա եղել է 94-ի սկզբներին՝ Հորադիզի մոտերքում: Առաջին իսկ կրակոցներից նա ճողոպրել է ճակատից՝ մի քանի հոգու հետ միասին՝ նախախուճապային տրամադրություն ստեղծելով ամբողջ ճակատում: Գեներալ-լեյտենանտ Իվանյանը կանգնել է դեմը՝ զենք հանելով, որպեսզի գնդակահարի նրան: Այսօրվա պաշտպանության նախարարության գեներալներից մեկը ցատկել է եւ բռնել Իվանյանի ձեռքը:
Մանրամասներն` այստեղ