Լոռու մարզի Կուրթանի գյուղապետ Մհեր Գևորգյանը Asekose.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ երեկ նույն գյուղում սպանված 16-ամյա Վարդան Գևորգյանը և սպանության մեջ կասկածվող 22-ամյա Սեյրան Գևորգյանը իր ազգականներն են:
«Հիմա քննիչների մոտ եմ, այլ տեղեկություններ չեմ կարող տալ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Վ. Գևորգյանին՝ որովայնի մասում սուր, կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց, սակայն երիտասարդը ճանապարհին մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Ս.Գևորգյանը ձերբակալվել է:
Լուսանկարում՝ սպանված Վարդան Գևորգյանն է:
Հեղինակ՝ Ա.Գրիգորյան