▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՏԸՀ նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվեցին

Բաշխվել են սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությունների ՏԸՀ նախագահների և քարտուղարների պաշտոնները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած հերթական նիստում «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում սեպտեմբերի 18-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:

Սեպտեմբերի 18-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների համար ձևավորված թվով 541 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ`

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 241-ական,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 168-ական,

Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 42-ական,

Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 30-ական,

«Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ) 30-ական,

«Ժառանգություն» կուսակցություն՝ 30-ական:

Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել են 2016 թվականի օգոստոսի 19-ից 24-ը` մինչև ժամը 18.00-ն:

 

 

 

 

ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն

ՀՀ, ք. Երևան, Գ. Քոչար 21 ա

Հեռ. (+374 10) 563271, ֆաքս (+374 10) 543523, web: www.elections.am, email:press@elections.a

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին